տուն Լուրեր Աշխարհի 10 ամենաթունավոր օձերը

Աշխարհի 10 ամենաթունավոր օձերը

318
0

Մենք բազմիցս ենք անդրադարձել կենդանական աշխարհին, սակայն դեռևս չենք հրապարակել աշխարհի ամենաթունավոր օձերի տասնյակը:  Դե ինչ, այսօր այդ բացը լրացնելու ժամանակն է:

 Տայպան

coastaltaipan

 

Տայպանը համարվում է աշխարհի ամենաթունավոր օձերից մեկը: Այն հանդիպում է Ավստրալիայի տափաստանային շրջաններում: Համարվում է, որ նրա նեյրոտոքսինը 400 անգամ ավելի ուժեղ է, քան մյուս օձերի թույնը: Նրա խայթոցից հետո մահը վրա է հասնում մեկ ժամվա ընթացքում: Այս օձի թույնից մարդու արյունը լերդանում է, ինչի հետևանքով նրա երակները խցանվում են: Մինչև հակաթույնի հայտնագործումը ոչ մի զոհի չի հաջողվել փրկվել տայպանի խայթոցից: Անգամ ժամանակին հակաթույն ընդունելու դեպքում զոհերի մեծ մասը ստիպված են լինում ինտենսիվ բուժման կուրս անցնել: Տայպանը շատ առումներով նման է Աֆրիկյան սև մամբային:

Ֆիլիպինյան Կոբրա

philippine-cobra

 

Կոբրաների մեծ մասը չէին կարող ընդգրկվել այս ցուցակում, սակայն ֆիլիպինյան կոբրան բացառություն է կազմում: Նրա թույնը կոբրայի բոլոր մյուս տեսակներից ավելի ուժեղ է: Ֆիլիպինյան կոբրաները կարողանում են ավելի քան 3 մետր հեռավորությամբ թքել իրենց թույնը: Այս սողունի նեյրոտոքսին թույնը խաթարում է սրտային և շնչառական համակարգի գործառույթները և կարող է 30 րոպեի ընթացքում առաջացնել շնչարգելություն և մահ: Խայթոցից հյուսվածքները նվազագույն չափով են վնասվում: Նեյրոտոքսինները խափանում են նյարդային ազդակների փոխանցումը: Ախտանշաններից են գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, որովայնային ցավը, փորլուծությունը, գլխապտույտը, ուշաթափությունն ու ջղաձգությունը:

 Սև մամբա

blackmamba

 

Սարսափազդու սև մամբաները հանդիպում են Աֆրիկյան մայրցամաքի բազում մասերում: Նրանք չափազանց ագրեսիվ սողունների համբավ ունեն: Նրանց թույնը անվրեպ ճշգրտությամբ խոցում է զոհին: Նրանք նաև աշխարհի ամենաարագաշարժ ցամաքային օձերն են, որոնք կարող են սլանալ 20 կմ/ժամ արագությամբ: Այս սարսափելի օձերը կարող են 12 անգամ անընդմեջ իրենց թույնով խոցել զոհին: Այս օձերը միայն մեկ խայթոցով կարող են սպանել 10-25 մարդու: Նրանց թույնն արագ ազդեցության նեյրոտոքսին է: Մի խայթոցը պարունակում է 100-120 մգ թույն, սակայն երբեմն այդ թույնի ծավալը կարող է հասնել մինչև 400 մգ-ի: Եթե թույնը հասնի երակին, դեպքերի 50 տոկոսում 0.25 մգ.-ը բավական է, որպեսզի մարդը մահանա: Խայթոցի նախնական ախտանշանը խայթած տեղի ցավն է: Այս ցավն այնքան սուր չէ, որքան հեմոտոքսինով (արյունաթույն) օձերի թույնը: Զոհը հետագայում ծակոցներ է զգում բերանի և վերջույթների հատվածում: Նրա աչքի առաջ ամեն ինչ երկու հատ է երևում, նրա մոտ սկսում է տենդ, փրփրագոյացում, արտասովոր առատ թքարտադրություն: Եթե զոհը անհապաղ բուժօգնություն չի ստանում, ախտանշաններն ավելանում են, առաջանում է որովայնային սուր ցավ, շոկ ու կաթվածահարություն: Կարճ ժամանակ անց զոհի մոտ սկսվում են ցնցումներ և շնչարգելություն: Զոհն ընկնում է կոմայի մեջ և ապա մահանում: Հակաթույն չընդունելու դեպքում այս թույնի խայթոցից մահացությունը գրեթե 100 տոկոս է կազմում: Կախված խայթոցի տեսակից` մահը կարող է վրա հասնել խայթոցից 15 րոպեից մինչև երեք ժամ հետո:

Կապույտ քրայտ

948918878_0b4799afdb_o

 

Մալայական կամ Կապույտ քրայտը այստեղ ներկայացված սողուններից ամենավտանգավորն է:  Այն հանդիպում է Հարավային Ասիայում և Ինդոնեզիայում, և նրա խայթոցների 50 տոկոսն ավարտվում է մահացու ելքով անգամ հակաթույն ընդունելու դեպքում: Քրայտները որսում ու սպանում են այլ օձերի, և անգամ ուտում այլ քրայտների: Նրանք սնունդ են հայթայթում ու սնվում հիմնականում գիշերները, և ավելի ագրեսիվ են մթության մեջ:  Այնուամենայնիվ, դրանք բավական երկչոտ են և հաճախ ջանում են թաքնվել, ոչ թե հարձակվել: Նրանց թույնը նեյրոտոքսին է, ուստի այն 16 անգամ ավելի ուժեղ է, քան կոբրայի թույնը: Այն արագորեն հանգեցնում է մկանների կաթվածահարության: Դրան հաջորդում են ցնցումներ, ջղաձգություն, կծկումներ, որոնք ի վերջո հանգեցնում են կաթվածահարության: Բարեբախտաբար, քանի որ այս սողունները իրենց հիմնական ակտիվությունը ծավալում են գիշերային ժամերին, դրանք հազվադեպ են խայթում մարդկանց: Մինչև հակաթույնի հայտնաբերումը, խայթոցների 85 տոկոսը ճակատագրական ավարտ էր ունենում: Անգամ եթե հակաթույնը ժամանակին է ընդունվում, մարդը, միևնույն է, ապահովագրված չէ մահից: Մահը վրա է հասնում քրայտի խայթոցից 6-12 ժամվա ընթացքում:

Վագր-օձ

tiger-snake

Այս օձը հանդիպում է Ավստրալիայում: Նրա թույնը շատ վտանգավոր է: Բացառիկ դեպքերում մահը կարող է վրա հասնել խայթոցին հաջորդող 30 րոպեների ընթացքում, սակայն հիմնականում վրա է հասնում խայթոցից 6-24 ժամ հետո: Նախքան հակաթույնի հայտնաբերումը դեպքերի 60-70 տոկոսն ավարտվում էր մահվան ելքով: Ախտանշաններից են տեղային ցավը ոտքերի և պարանոցի շրջանում, ծակոցները, թմրությունը և քրտնարտադրությունը, ինչին հաջորդում է շնչարգելությունն ու կաթվածահարությունը: Վագր-օձը սովորաբար փախչում է, երբ մարդու է հանդիպում, սակայն կարող է ագրեսիվ դառնալ, երբ նկատում է, որ իրեն փորձում են դարանակալել: Այն անվրեպ ճշգրտությամբ խոցում է թիրախին իր թույնով:

Շարունակելի…

Աղբյուրը`http://blognews.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here