Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կհեռանա ակումբից:
Goal-ի տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը՝ նշելով, որ «Չելսի»-ն կվաճառի Կանտեին, եթե որևէ ակումբից նրա տրանսֆերի համար լավ առաջարկ ստանա:
Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Կանտեն նույն մակարդակի ֆուտբոլ չի ցուցադրում, ինչ առաջ էր: Կանտեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը և ֆրանսիական ՊՍԺ-ն:
Աշխարհի չեմպիոն Նգոլո Կանտեի պայմանագիրը «Չելսի»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: