Աշխարհի հնագույն ֆուտբոլային կազմակերպությունը՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նշում է ստեղծման 150-ամյակը։ Այն հիմնադրվել է 1863 թվականի հոկտեմբերի 23-ին։
Այն ժամանակ Ասոցիացիայի անդամ դարձան 11 ակումբներ և ֆուտբոլային դպրոցներ, որոնք համաձայնեցրին ֆուտբոլային կանոնները։
Այս հոբելյանի կապակցությամբ արքայազն Ուիլյամն, ով Ասոցիացիայի նախագահն է, ընդունելություն էր կազմակերպել Բուքինգհեմյան պալատում։ Նա մասնավորապես ասել է, որ ֆուտբոլը, որը տարածվել է ամբողջ աշխարհում, դարձել է աշխարհին խաղաղություն բերող հզոր ուժ։