տուն Լուրեր Բլոգ Աշխարհի կին նախագահները (լուսանկարներ)

Աշխարհի կին նախագահները (լուսանկարներ)

351
0

pizap.com13873538682961Մարդկությունը դժվար կպատկերացներ, որ կգա այնպիսի ժամանակ, երբ երկրի ղեկավարները կլինեն կանայք: Փորձագետների կարծիքով կանայք ավելի լավ ղեկավարներ են և  սխալ է այն կարծրատիպը, թե ղեկավար կարող է լինել միայն տղամարդը: ArartNews.am-ը ներկայացնում է ժամանակակից աշխարհի կին նախագահներին, ովքեր ոչ միայն վատ չեն ղեկավարել, այլև առաջընթաց են ապահովել երկրի համար: Կներկայացնենք նաև ղեկավար կանանց հայտնի մտքերը:

 

Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներ

Արգենտինայի նախագահն է 2007 թվականից:

«Մեր հասարակությանը անհրաժեշտ են կանայք, երկրի ղեկավարման գործում կանանց մասնակցությունը պետք է շատ լինի: Բայց մենք ստիպված ենք ամեն անգամ «քննություն» հանձնելˋ ապացուցելու համար, որ մենք հիմարներ չենք»։

 

 

Դալյա Գրիբաուսկայտե

Լիտվայի նախագահն է 2009 թվականից

«Եթե ուզում եք ինձ հարցնելˋ լեսբուհի եմ ես, թե ոչˋ կասեմ, որ ես այդպիսին չեմ»,-այսպես էր պատասխանել նա լրագորղներից մեկի հարցին:

 

 

Միշել Կալմի-Ռե

Շվեցարիայի նախագան է 2011 թվականից

«Ես հագնում եմ հանրախանութից գնված հագուստ, ինչպես սովորական մարդիկ: Եվ ինձ բարկացնում է այն, որ իմ և Բերլուսկոնիի հանդիպմանը մասին հնչող  քննադատությունները իմ հագուստի մասին է և ոչ թե՝ մեր քննարկած թեմաների»:

 

 

Լաուրա Չինչիլիա

Կոստա — Ռիկայի նախագահն է 2010 թվականից

«Մենք ուժեղ են, անգամ եթե թույլ ենք թվում: Մենք շատ բան կարող ենք և երբեք չենք հանձնվում»:

 

 

Փրատբիխա Փատիլ

Հնդկաստանի նախագահն է 2007 թվականից

«Մեր մշակույթում կա մի արտահայտություն, որը հնչում է այսպես «վազդուխայվա կուտունբակամ», ինչը նշանակում է «ամբողջ աշխարհը մեկ ընտանիք է»: Եվ ահա մեր ժողովուրդը հենց այս սկզբունքով է առաջնորդվում:

 

 

Տարյա Խոլոնեն

Ֆինլանդիայի նախագահն է 2000 թվականից

«Մարդկության համար դաստիարակչական, պատմական դաս կարող ենք վերցնել Աստվածաշնչից»:

 

 

Դիլմա Վանա Ռուսեֆ

Բրազիլիայի նախագահն է 2011 թվականից

«Ես այստեղ միակ ուժեղ կինն եմ  և շրջապատված թույլ տղամարդկանցով»:

 

 

Էլեն Ջոնսոն-Սերլիֆ

Լիբերիայի նախագահն է 2006 թվականից:

Այս կնոջ հայտնի խոսքերից գտնել չհաջողվեց, սակայն, նա իր կենսագրությամբ արդեն իսկ պատմություն էˋ նա կարողացել երկիրը հանել քաղաքացիական պատերազմի ճիրաններից:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here