Ամերիկյան Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը բազմաթիվ մասնագիտությունների տեսակետից համարվել են լավագույնը RIA-Novosti գործակալության և QS Quacquarelli Symonds-ի համատեղ անցկացված ուսումնասիրության արդյունքում։
Այս ուսումնասիրության արդյունքում հաշվի են առնվել չորս չափանիշներ՝ ակադեմիական հանրության, գործատուների կարծիքը, հղման ինդեքսը, ինչպես նաև Հիրշի ինդեքսը, որը գնահատում է գիտնականի ներդրումը գիտության մեջ։
Սոցիոլոգիա, հոգեբանություն, քաղաքականություն և միջազգային հարաբերություններ, դեղագիտություն, բժշկություն, մաթեմատիկա, իրավունք, տնտեսագիտություն, հողագիտություն, կենսաբանություն, հաշվապահություն և ֆինանսական գործ առարկաներում առաջատարը Հարվարդի համալսարանն է։ Մասաչուսեթսի տեխնոոգիական ինստիտուտը հավասարը չունի քիմիական ինժեներիա, ֆիզիկա, աստրոնոմիա, ավիացիոն և արդյունաբերական ինժեներիա, ինֆորմատիկա, քիմիա և մի շարք այլ բնագիտական առարկաներում։
Սթեմֆորդի համալսարանն ուժեղ է վիճակագրության ոլորտում, Նյու Յորքի համալսարանը՝ փիլիսոփայության, Օքսֆորդինը՝ ժամանակակից լեզուների, աշխարհագրության, անգլերենի և գրականության, Քեմբրիջինը՝ պատմության, Կալիֆոռնիայի համալսարանը՝ շրջակա միջավայրի ուսումնասիրության, ոլորտներում և այլն։