Աշխարհի առաջնության եզրափակիչ Գերմանիա-Արգենտինա հանդիպման մրցավարն է լինելու իտալացի Նիկոլա Ռիցոլին: Այս մասին հաղորդել է ՖԻՖԱ-ի փոխանախագահ Ջիմ Բոյսը:
Մունդիալի 2014-ի գլխավոր հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 13-ին, Երևանի ժամանակով 23:00-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի «Մարականա» մարզադաշտում:
Բոյսի խոսքերով՝ ՖԻՖԱ-ն «լավագույն հանդիպումների համար ընտրել է լավագուն մրցավարներին, և իտալացին սպասարկելու է եզրափակիչը»:
Ռիցոլիի նշանակման մասին տեղեկատվությունը հաստատել է նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Մասիմո Բուզական: