տուն Լուրեր Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը աջակցելու է Օբամայի նվազող վարկանիշին

Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը աջակցելու է Օբամայի նվազող վարկանիշին

233
0

Adam-Levin

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախագահի նվազող վարկանիշին և նրա առողջապահական բարեփոխմանը աջակցելու համար դիմել է «աշխարհի ամենասեքսուալ տղամարդուն»՝ Ադամ Լևինին, որը այդ տիտղոսը ստացել է 2013 թ նոյեմբերին People ամսագրից։

Նա այն մարդկանց ցուցակում է, ովքեր պիտի համոզեն դեռ չապահովագրված քաղաքացիներին ապահովագրվել 2014-ին։ Նա դա անելու է հզոր PR կամպանիայի շրջանակներում, որը ԶԼՄ-ներում և սոցցանցերում կմեկնարկի դեկտեմբերի 14-ին։

Նշենք, որ ամերիկացիների 63 %-ը դժգոհ է առողջապահության բարեփոխումից, իսկ Օբամայի վարկանիշը արդեն իջել է 40%-ից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here