The Daily Mail-ը հրապարակել է աշխարհի ամենամեծ նապաստակի լուսանկարները։ Մեծ Բրիտանիայի Վորչեսթեր քաղաքում ապրող Անետ Էդվարդսի նապաստակը կշռում է մոտ 23 կիլոգրամ։ Իսկ նրա երկարությունը կազմում է մոտ 150 սմ։
Ամեն օր այս կենդանին ուտում է 12 գազար, մեկական խնդձոր և սմբուկ, իսկ նրան պահելու տարեկան ծախսերը կազմում են մոտ 3500 դոլար։
Թեպետ Դարիուս անունով նապաստակը ծնվել է հսկա նապաստակների ընտանիքում, այդուհանդերձ այն համարվում է աշխարհի ամենամեծ նապաստակը։ Դարիուսը 5 տարեկան է։