Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացվել է «Սա Մուհամմադն է» գիրքը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենամեծ գիրքը: Գրքում նկարագրվում է Մուհամմադ մարգարեի կենսագրությունը, ապա` Իսլամի պատմությունը` որպես համաշխարհային խոշոր կրոն: Գիրքը բաղկացած է 420 շքեղ էջերից եւ կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը կազմում է 5 մետր, իսկ լայնությունը` 4 մետր:
«Սա Մուհամմադն է» գիրքն ավարտին է հասցվել մեկ տարվա ընթացքում, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 10 միլիոն դիրհամը, մոտավորապես 2.7 միլիոն դոլար: