Ամենահարուստ 500 անձանց ընդհանուր կարողությունը 2019 թվականի ընթացքում աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ ամփոփելով աշխարհի հարուստների իր ցանկը։
Միլիարդատերերի այդ ցանկի ընդհանուր կարողությունը հասել է 5,9 տրիլիոն դոլարի։
Ամենամեծ աճը գրանցել է Բեռնար Առնոն․ նրա կարողությունը աճել է 36,5 միլիարդ դոլարով, ինչի շնորհիվ Առնոն հայտնվել է խոշորագույն միլիարդատերերի երրորդ հորիզոնականում։ Christian Dior, Louis Vuitton, Givenchy ապրանքանիշների «տիրակալն» այս տարի նույնիսկ մի պահ դարձավ ամենահարուստ մարդն աշխարհում, բայց դա տևեց մի քանի ժամ։
Նրան նորից իր կարողության չափերով անցավ ու հորիզոնականների բաշխվածությունը վերականգնեց «Ամազոնի» հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը, ինչպես և նախկինում, աշխարհի ամենահարուստ մարդն է նույնիսկ ամուսնալուծության ժամանակ կնոջը մի քանի տասնյակ միլիարդ դոլար թողնելուց հետո։