Ճապոնիայի Յամանաշի և Սիձուոկա նահանգների ղեկավարությունը որոշում են կայացրել վճար սահմանել երկրի ամենաբարձր սարը` Ֆուձին բարձրանալու համար: 2014 թվականին համաշարհային համբավ ունեցող ամենաբարձր հրաբուխներից մեկը բարձրանալ ցանկացողները պետք է վճարեն 10-ը դոլար: Զբոսաշրջիկներն առայժմ ըստ ցանկության են վճարելու այդ գումարը: Հավաքված գումարն ուղղվելու է աղբի հսկայական կույտերի մաքրմանը, որոնք զբոսաշրջիկները թողնում են իրենցից հետո:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ այդ որոշմանը նախորդել է պիլոտային փուլը, որի ժամանակ զբոսաշրջիկների թիվը չի պակասել, իսկ հավաքված գումարը կազմել է 327 հազար դոլար: