«Հսկա Ջորջ» անունով գերմանական դոգը, ով Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր որպես ամենաբարձրահասկ շուն, սատկել է ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Դոգը սատկել է Արիզոնա նահանգում 8 տարեկանում։ «Խորը վշտով հայտարարում ենք «Հսկա Ջորջի» մահվան մասին։ Այն սատկել է հարազատներով շրջապատված։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր սիրում էին մեր շանը վերջին տարիներին», — ասվում է շան տերերի հայտարարության մեջ։
Գինեսի ռեկորդների գրքում Ջորջը հայտնվել էր 2010 թվականին։ Այն կշռում էր 111 կգ, իսկ հասակը կազմում էր 110 կգ։ Հետևի թաթերին կանգնելու դեպքում նրա հասակը կազմում էր 2.1 մետր։