տուն Լուրեր Բլոգ Աշխարհին կմնա գթություն ցուցաբերել և կոտորածներից մազապուրծ եղածներին ապաստան տրամադրել

Աշխարհին կմնա գթություն ցուցաբերել և կոտորածներից մազապուրծ եղածներին ապաստան տրամադրել

331
0

Սամ Իսրայելյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Զարմանում ենք, թե ինչու կոտորվեցինք առաջին աշխարհամարտի տարիներին ու անգլիական նավերը չկարողացան հայկական լեռները մագլցել: Իսկ ինչ է, ուզում էիք աշխարհը նպաստեր Արևմտյան Հայաստանի՝ Թուրքիայից անջատմանը, որ հայերը սկուտեղի վրա այն նվիրաբերեին ռուսներին, ինչպես այսօր են դա անում:

Ռուսները հայերի համար Ղարսը, Էրզրումն ու Իգդիրն էլ շատ համարեցին և որպես մանրադրամ օգտագործեցին թուրքերի հետ իրենց բարեկամությունում: Այնուհետև Ղարաբաղը, Նախիջևանը: Սյունիքն էլ էին պատրաստվում նվիրել, մարդ կար, չթողեց: Ու հիմա զորիբալայանները (դա մեկ մարդ չէ, դա ազգի մեծամասնությունն է) առանց ամոթի, ինքնասիրության, արժանապատվության, նամակներ են գրում ռուս ցարերին ու խնդրում, աղերսում, թե նորից եկեք, մեր հողն ու ջուրը ձեզ լինի, մեր օջախն ու կրակը ձեզ լինի, եկեք, մենք ձեզ տեր ենք կարգում մեր ազգի վրա: Սա արդեն անմեղսունակություն էլ չի, սա պաթոլոգիա է: Մեր ազգը հիվանդ է, մեր գենը վտանգավոր մուտացիա է կրել: Չի կարող առողջ մարդն (հասարակությունը, ազգը) ապավինել կամ անվտանգություն հայցել մի տերությունից, որը գոնե վերջին հարյուրամյակում այդ ազգի կորուստների ու պարտությունների պատճառն է եղել: Լավ, պատմությունից տգետ եք, բա Կոլցո օպերացիան ոնց մոռացաք:

Այս անգամ էլ չի ներելու աշխարհը հայերին նման հանցանքը: Մենք ենք Ցեղասպանության մեղավորը, երկրորդ ցեղասպանությունն ենք կազմակերպում մեր գլխին: Մտնում ենք Մաքսային միություն, Ղարաբաղը նվիրաբերում ենք ռուսներին. մի անհանգստացեք, շուտով ռուսը կկազմակերպի հերթական ցեղասպանությունը: Իսկ աշխարհին կմնա գթություն ցուցաբերել և կոտորածներից մազապուրծ եղածներին ապաստան տրամադրել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here