տուն Քաղաքական Հայաստան Աշխարհը պայքարում է մի նոր թշնամու` կորոնավիրուսի դեմ. Արարատ Միրզոյան

Աշխարհը պայքարում է մի նոր թշնամու` կորոնավիրուսի դեմ. Արարատ Միրզոյան

428
0

Այսօր` ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու  ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ծաղիկներ դրեցին Եռաբլուրում` ապրիլյան պատերազմում զոհվածների շիրիմներին:

Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ օրեր առաջ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հանգամանքին:

ԱԺ նախագահը մասնավորապես այսպես արտահայտվեց՝ այն, որ աշխարհը պայքարում է մի նոր թշնամու` կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանն անգամ այս օրերին խախտում է հրադադարը:

ԱԺ նախագահին հարց հնչեց, օրակարգից դուրս:

Երկրում արտակարգ դրության պայմաններում անընդհատ արտահերթ նիստերի անցկացումը արդյոք ռիսկեր չի առաջացնում, Արարատ Միրզոյանն ասաց, որ խորհրդարանը շատ հավասարակշռված է աշխատում:

Ամեն բան արվում է օպերատիվ, որպեսզի հասարակությունը միայն շահի: Բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը արտառոց է, և այս միջոցառումները կարող են մարդկանց սրտով չլինել: