տուն Քաղաքական Միջազգային Աշխարհը նշում է դելֆինների ու կետերի համաշխարհային օրը

Աշխարհը նշում է դելֆինների ու կետերի համաշխարհային օրը

106
0

rsz_23000x2250Այսօր աշխարհում նշվում է կետերի և դելֆինների համաշխարհային օրը: Այս տոնը միջազգային օրացույցում հաստատվել է 1986թ.-ին, երբ Միջազգային կետորսական հանձնաժողովը արգելել էր կետերի արդյունաբերական որսը:

Ամեն տարի այս օրը զանազան բնապահպանական կազմակերպություններ և խմբեր ցույցեր ու այլ միջոցառումներ են կազմակերպում՝ ի պաշտպանություն կետերի և այլ ծովային կաթնասունների: Հաճախ բնապահպանները միավորվում են և այս օրը նվիրում վերացման վտանգի տակ գտնվող մի տեսակի պահպանությանը:

Հատկանշական է, որ հուլիսի 23-ը միակ օրը, չէ երբ նշվում է ծովային կաթնասունների տոնը: Օրինակ Ավստրալիայում նման օր է նշվում յուրաքանչյուր հունիսի առաջին շաբաթ օրը, իսկ ԱՄՆ-ում կետերի համաշխարհային օր է համարվում ամառային արևադարձը՝ հունիսի 21-ը: Փետրվարի 19-ին նշվում է ևս մեկ օր, որ վերաբերվում է կետերին ու դելֆիններին. նշվում է մովային կաթնասունների համաշխարհային օրը: