Օրագիր. օր 20
Օրս շատ շուտ սկսեցի, ժամը 5-ից, չնայած տանից դուրս եկանք 10-ին: Մինչև տանից դուրս գալը հասցրեցի մի քանի կարևոր գործնական նամակներ գրել: Տանից տուրս գալուց չէի էլ պատկերացնում, որ այսքան անհաջող օր կունենամ: Երեկոյան, աշխատանքից դուրս գալուց առաջ մի գրառում տեսա անդեմք, անսեռ և անհասցե մի էջում: Գրառման հեղինակը անցել էր բոլոր սահմանները և մեկ նպատակ էր հետապնդել, կպնել իմ և իմ ընտանիքի սրբությանը: Հասկանալի պատճառներով է կեղծ էջից դա արվել, քանի որ գրառման հեղինակն էլ լավ գիտի, որ իր գրածի պատասխանը չի կարողանալու տալ: Ինչն է հետաքրքիր, որ նմանատիպ անդեմք, անսեռ ու անհասցե էջերի տեղը լավ գիտի Արամ Անտինյանը իր բլոգնյուզով և այսպիսի գրառումները առաջինը տեղ են գտնում բլոգնյուզում: Հետաքրքիր է նաև այն, որ այս գրառումը հայտնվեց այն բանից հետո, երբ 1ին.am-ում տեղադրեցին Անիի հարցազրույցը իր նախկին ամսագրի և նախկին աշխատատեղի հետ կապված: Արդեն պարզ է դառնում, որ գրառում գրողը շարքային վիժվածք չի և պարզ է նաև, թե ինչով էր առաջնորդվել Արամ
Անտինյանը, երբ այդ նյութը նկարներով գեղարվեստորեն ձևավորած տեղադրել էր իր կայքում: Նախկինում այդպես չէր: Բլոգնյուզը շատ ակտիվ հետևում էր և Անիի, և իմ գրառումներին, սակայն նախկին կառույցից դուրս գալուց հետո, բլոգնյուզում միայն բացասական գրառումներն են տեղ գտնում, այն էլ անդեմք, անսեռ ու անհասցե էջերից: Չնայած ուշ երեկոյան հասկացել էր, թե ինչ սխալ բան է արել ու հեռացրել էր կայքից, սակայն դա այս հարցը չի հարթել: Արամ Անտինյանը կարծում է, որ ինքը այդպիսով իրեն ապահովագրել է, ինքը տեղադրել է ուրիշի գրառումը և պատասխանատու չէ գրառման բովանդակության համար, բայց դա այդպես չէ: Կապ չունի վիրտուալ տիրույթում ես, թե իրական կյանքում: Եթե մարդ խոսք է ասում, միտք է արտահայտում, թեկուզ և ուրիշի, ապա նա համամիտ է այդ մտքի հետ, կամ համակարծիք, ուստի և պատասխանատու է իր ասածի կամ հրատարակածի համար: Այնպես որ Արամ Անտինյանին հարցեր ունեմ տալու որոնց պատասխանները ինքը ինձ պետք է տա:
Լավ, Արամը ջահել է ու նման սխալ է թույլ տվել, բայց հետո հասկացել ու հանել է: Բա էն Մենուայի մասին ի՞՚նչ ասեմ: էն էլ խոմ էշի մոր տարիքին է ու ավելի լուրջ պետք է լիներ: Ինձ հետաքրքիր է, էտ որ հրապարակել է իր լրատվականում, գոնե կարդացել է, հասկացել է, թե ինչ է այդտեղ գրած, թե էն է որ դիտում ապահովող նյութ է, դրել են: Թող երկուսն էլ գնան մոմ վառեն, որ բախտները բերել է ոտքի չեմ, թե չէ երկուսին էլ այսօր գտնելու էի ու ոտքերիս տակ էի առնելու: Բայց ոչինչ, աշխարհը կլոր է, կյանքն էլ քառակուսի, ոնց պտտվենք, մի անկյունում կհանդիպենք: Իսկ ինչ մնում է գրառման հեղինակին, ապա դրամական պարգև եմ խոստանում այն մարդուն, ով կօգնի գտնել դրան:
Արման Մուշեղյանի ֆեյսբուքյան էջից