տուն Լուրեր Աշխատավարձերն ավելին պետք է բարձրանար, սա բավարար չէ.Մանվել Բադալյան

Աշխատավարձերն ավելին պետք է բարձրանար, սա բավարար չէ.Մանվել Բադալյան

261
0

bbbbbbbbbbbbbbbbbbb

 

Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման լուրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և բոլոր քաղաքացիական ծառայողները շատ վաղուց էին սպասում: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Մ. Բադալյանը` հավելելով, որ վերջին անգամ աշխատավարձերի բարձրացում եղել է 2007թ.-ին: Նա նշել է, որ այս որոշմամբ մոտավորապես կբարձրանա 8000 քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը և կդառնա միջինը 240.000 դրամ: Պատասխանելով այն հարցին, թե բարոյական տեսանկյունից ինչպես է գնահատում, որ բարձրանում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձն այն դեպքում, երբ երկրում կա մեծ չափի աղքատություն և արտագաղթ, նա նշել է. «Բարոյական տեսանկյունից շատ անխոցելի եմ գնահատում: Ես միշտ էլ ասել եմ, որ պետական պաշտոնյաներն իրենց կատարած աշխատանքի դիմաց համարժեք չեն վարձատրվում»: Նա նշեց, որ պետք է ավելի բարձրանար, և այսքանը դեռ բավական չէ: Իսկ պատասխանելով այն հարցին, թե գո՞հ է իր աշխատավարձից, նա  տվել է բացասական պատասխան` նշելով, որ այժմ ստանում է 300.000 դրամ, որը նոր որոշումից հետո կդառնա 650.000, սակայն կրկին գոհ չի լինի: «Ես իմ աշխատանքի ծավալը և ծանրաբեռնվածությունն ավելի բարձր եմ գնահատում, քան սպասվող աշխատավարձը», — եզրափակել է նա:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here