Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ 2013թ. նոյեմբերի 22-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ։
Աշխատանքային տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար։ Տոնավաճառին մասնակցելու և իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն են ներկայացնելու հետևյալ կազմակերպությունները.
Ameria Bank
ARDSHININVESTBANK
ARMACAD
ArmEconomBank
ArmenTel
BB Media
Best Western Congress Hotel
Converse Bank
FINCA
Global Consult
ICLT
Legal Alliance Law Firm
Orange Armenia
ProCredit Bank
UCOM
World Vision, Armenia
Կազմակերպությունների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նախքան տոնավաճառ այցելելը խնդրում ենք կարդալ մասնակցության համար անհրաժեշտ հետևյալ 15 խորհուրդները:
Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 13:30 Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի համաժողով։
Ժամը 16.30 Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով։
Տոնավաճառի մուտքն ազատ է և բաց բոլորի համար։
Եթե փնտրում եք աշխատանք, ապա այս տոնավաճառը հիանալի հնարավորություն է այն գտնելու համար։ Բաց մի թողեք աշխատանք գտնելու այս բացառիկ հնարավորությունը։
ԾՐԱԳԻՐ
ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
13:30 – 13:40 Բացման խոսք
Խաչիկ Գևորգյան, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն
13:40 – 14:10 Օգտակար խորհուրդներ
աշխատանքի դիմելու
հարցազրույցների մասնակցելու
համար:
Մարիամ Մարտիրոսյան,
PH-International, Հայաստան, տնօրեն:
14:10 – 14:40 Ինչպես գրել ինքնակենսագրություն (CV/resume):
Նունե Մելքոնյան, Orange, Armenia, անձնակազմի հավաքագրման և համալսարանների հետ կապերի մասնագետ:
14:40 – 15:10 Ժամանակակից դարաշրջանի աշխատաշուկա. ինչպես գտնել երազարքիդ աշխատանքը:
Գևորգ Սարգսյան, Plexonic, Հայաստան, գործադիր տնօրեն:
15:30 – 16:20 Սուրճի ընդմիջում
ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
16:30 – 19:30
Աշխատանքային տոնավաճառ