Փարիզի Ռուասի օդանավակայանում անօթևան մի մարդ 26 տարի է անցկացրել, հայտնում է Euromag-ը:
Ինչպես հայտնի է՝ Փարիզի Ռուասի օդանավակայանի ստորգետնյա տարածքը 4-5 անգամ գերազանցում է տեսանելի հատվածին: Այստեղ էլ տեղավորվել է անօթևանը:
Նրան հաճախ նկատած օդանավակայանի աշխատակիցները հայտնել են, որ մարդը հազվադեպ էր դուրս գալիս նկուղից:
Որպես ապրելու վայր՝ նա ընտրել է 2А և 2В տերմինալների ստորգետնյա հատվածը, որն ավելի մոտ էր գտնվում օդանավակայանի ռեստորանների աղբարկղերին:
Այժմ անօթևանը դատարանի առջև է կանգնելու օդանավակայանում բնակություն հաստատելու համար: