ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում է արել․ «Ռազմարդյունաբերողների, ինժեներների համառ աշխատանքի, անքուն գիշերների ու երազանքների արդյունքը։ Եվ սա ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչ ստեղծվել է։ Ռազմարդյունաբերական համալիրն ամուր կանգնած է զինված ուժերի, առաջնագծում ծառայող մեր սիրելի զինվորների կողքին՝ ի փառս հայրենիքի»։