Քնի խանգարումներն արագացնում են տարիքի ընթացքում գլխուղեղի ծավալների փոքրացման գործընթացը։ Այս մասին մի խումբ գիտնականներ գրել են Neurology ամսագրում։
Քունը թույլ է տալիս լավ «մարզավիճակում» պահել գլխուղեղը։ Հետազոտությանը մասնակցել է 20-84 տարեկան 147 մարդ։ Մագնիսառեզոնանսային հետազոտության միջոցով 3.5 տարվա ընթացքում երկու անգամ ստուգվել է նրանց գլխուղեղը։ 147-ից 35 տոկոսն ունեցել է քնի խանգարումներ։ Պարզվել է, որ այդ խմբի մասնակիցների գլխուղեղը 3.5 տարվա ընթացքում ավելի շատ է փոքրացել ծավալներով, քան մյուսների մոտ։
Գիտնականները նշում են, որ առայժմ չգիտեն, թե քունն ինչպես է ազդում մարդու գլխուղեղի ծավալների վրա, չեն պարզել, թե որն է պատճառը, իսկ որը՝ հետևանքը։ Ապագայում նրանք ցանկանում են պարզել, թե արդյոք լավ քունը դրական ազդեցություն կունենա՞ գլխուղեղի վրա։