տուն Քաղաքական Միջազգային Անփառունակ փախուստ․ Հրապարակվել է Ուկրաինայի նախկին դատախազի փախուստի տեսանյութը

Անփառունակ փախուստ․ Հրապարակվել է Ուկրաինայի նախկին դատախազի փախուստի տեսանյութը

83
0

1388542

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Ուկրաինայի՝ նախկինում ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Փշոնկան ու Պետական եկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն փախուստ իրականացնում Դոնեցկի օդանավակայանից։

Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են Փշոնկան և նրան ուղեկցող անձիք հարձակվում սահմանապահների վրա, որոնք փորձում էին ստուգել նրանց փաստաթղթերը, այնուհետև ավերում շուրջ բոլորը և սողոսկում սահմանային գծից։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայից երկրի բարձրաստիճան պաշտոնյաների փախուստից հետո հրապարակվել էին Փշոնկայի շքեղ առանձնատան լուսանկարները, ինչին կնախանձեին արաբական շատ մեծահարուստ շեյխեր։