2019 թվականին աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի հակահայկական ընկալումը շարունակվեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Եվ ահա Ադրբեջանն ու ադրբեջանցիները հաճախ հայտնվում էին սկանդալների կենտրոնում:
«Ռուսարմինֆո» կայքը ներկայացրել է ադրբեջանցիների ամենից հիշվող «հայկական» սկանդալները:
2019 թվականի հունվարին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա էր հայտնել Վրաստանին՝ կապված ղարաբաղյան պատերազմի մասնակից Միխայիլ Ավագյանի հուշարձանը Ախալքալաքի Բուգաշեն գյուղում տեղադրելու հետ:
Ադրբեջանցիները պահանջում էին քանդել հուշարձանը, դրա համար նրանք նույնիսկ ցույց էին կազմակերպել Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի առջև:
Շուտով Վրաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և երկրների միջև չկան անհիմն թեմաներ», և թեմայի շուրջ հուզմունքն անտեղի է:
Ինչպե՞ս Բաքվում կռվեցին՝ Հենրիխ Մխիթարյանի ստվերում
Մայիսի վերջին Բաքվում Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» միջև կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչը հիշվեց սկանդալներով, որոնք առաջացել են «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Ադրբեջան չներկայանալու պատճառով:
Սկանդալներից մեկը «Արսենալի» երկրպագուի և տեղաբնիկներից մեկի միջև ծագած վեճն էր: Համացանցային օգտատերերը նշել են, որ ադրբեջանցիներին դուր չի եկել Հենրիխ Մխիթարյանի մասին հնչող «զինագործի» երգը:
Մեկ այլ սկանդալ էլ տեղի էր ունեցել Բաքվի փողոցներից մեկում, երբ հայ ֆուտբոլիստի շապիկներով «Արսենալի» երկրպագուները գրավել էին Բաքվի ոստիկանության ուշադրությունը: Նրանց ձերբակալել էին, բայց շուտով ազատ էին արձակվել:
Ադրբեջանցիներն ու անօդաչու թռչող սարքը՝ Արցախի դրոշով
Հոկտեմբերին Լյուքսեմբուրգում կայացավ Եվրոպայի լիգայի խմբային փուլի հանդիպումը «Դյուդելանջի» թիմի և «Ղարաբաղ» ակումբի միջև: Խաղի 30-րդ րոպեի ավարտից հետո ստադիոնի դաշտում հայտնվել է Արցախի դրոշով անօդաչու թռչող սարքը:
Հանդիպումը կասեցվել էր, իսկ անօդաչու թռչող սարքը թռչել էր դեպի դաշտի կենտրոն: Ադրբեջանի հավաքականի որոշ խաղացողներ փորձել էին դրոշին գնդակով հարվածել, բայց նրանց փորձերն ապարդյուն են անցել:
Դեպքից հետո Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ուղարկել ՈւԵՖԱ-ին:
Բաքվում ձերբակալել էին հայկական երաժշտություն լսող վարորդին
Նոյեմբերի սկզբին Ադրբեջանի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալեց տեղի բնակիչներից մեկին, որն իր ավտոմեքենայում հայտնի հայկական երաժշտություն էր լսում:
Այս միջադեպից հետո վարորդի (որը Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգն էր լսում) մասնակցությամբ տեսանյութն արագորեն տարածվեց համացանցում:
Հայկական դրոշն Իսպանիայում ու ադրբեջանցիները
Նոյեմբերին կայացավ Եվրոպական ֆուտբոլի լիգայի խմբային փուլի հանդիպումը իսպանական «Սևիլյայի» և «Ղարաբաղ» ակումբի միջև:
Ինչ-որ պահի ադրբեջանցի երկրպագուները մարզադաշտի տրիբունաներում նկատել են հայկական դրոշը, ինչից հետո սկսել են բարձրաձայն և վրդովված վանկարկել Ղարաբաղի մասին՝ պահանջելով հեռացնել դրոշը:
«Սևիլիայի» և «Ղարաբաղի» հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ իսպանացիների: