տուն Հասարակություն Անցկացվել է հատուկ նշանակության պարապմունք. ՀՀ ՊՆ

Անցկացվել է հատուկ նշանակության պարապմունք. ՀՀ ՊՆ

181
0

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մարտավարական բարդ իրավիճակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների արագ և ճշգրիտ գործելու հմտությունները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք:

Անձնակազմը հատուկ հնարքների կիրառմամբ գերազանց կատարել  է առաջադրված խնդիրները, գրավել պայմանական հակառակորդի բարձրադիր հենակետերը և կազմակերպել պաշտպանություն նոր դիրքերում: