Անտվերպենում Ամադի անունով հավաքարարը ալմաստի մի ընկերությունից գողացել է 1.2 մլն եվրո արժողությամբ 32 կարատանոց ադամանդ,- հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել դեռևս 2008 թվականին։ Ադամանդի տերն իրեն էր մեղավոր համարում՝ կարծելով, թե հենց ինքն է անփույթ գտնվել ու աղբարկղը նետել այն։
Գողը հայտնաբերվել է միայն այժմ, երբ Ֆրանսիայի Լիլ քաղաքում փորձել է վաճառել թանկարժեք քարը: Ամադին հայտարարել է, թե քարը գտել է փոշեկուլի մեջ, սակայն վախեցել է վերադարձնել։
Նրանսպառնումէ 3.3 տարվաազատազրկումև 1100 եվրոյիտուգանք: