Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն այսօր ասաց, որ բարեխիղճ, վարկային լավ պատմություն ունեցող տնտեսվարողներին տրվում են անտոկոս վարկեր: «Վարկը հայտատուն կստանա 36 ամսով: Առաջին 24 ամսվա վարկն անտոկոս է: 3-րդ տարվա տարեկան տոկոսադրույքը կլինի 12 տոկոս: Վարկը տրվում է անկանխիկ եւ տրվում է աշխատավարձի, կոմունալների, հարկերի վճարման, հումք ձեռք բերելու համար»:
Նաիրա Մարգարյանի խոսքով՝ ներդրումների աջակցման կենտրոնը պետք է ստուգի տնտեսվարողի վարկային պատմությունը, իսկ դրա համար տնտեսվարողը լիազորագիր պետք է տա ներդրումների աջակցման կենտրոնին, որպեսզի ստուգի հայտատուի վարկային պատմությունը: «Լիազորագիրը պետք է էլեկտրոնային ստորագրությամբ լինի»,- ասաց փոխնախարարը: