Անտեղի ենք համարում շահարկումը մի օրենքի, որի կիրառմանը մնացել է մի քանի օր: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Մենք շատ գնահատում ենք ջանքերը Արծվիկ Մինասյանի, որ կրկին անգամ ներկայացրեց օրենքը: Այս տարիների ընթացքում առարկության խոսք է ասել միայն ՀՅԴ-ն՝ հանձինս Արծվիկ Մինասյանի, մյուսները ընդհանրապես որեւէ առնչություն չեն ունցել օրենքի քննարկելու հետ: Դա նշանակում է, որ քաղաքական խնդիր են իրենց առջեւ դրել եւ ելույթներն էլ հիմնականում քաղաքական էին, որովհետեւ մենք չենք ուզում այս իշանություններին, դրա համար օերնքը վատն է: Իսկ քաղաքական մեծամասնությունն ասում է, որ հենց դրա համար է, որ ցանկացած ռիսկային որոշում կայացնելիս դրա պատասխանատվությունն ընկնում է մեզ վրա, մենք մեր պատասխանատվության շրջանակներում, կարծում եմ, ճիշտ ենք վերաբերվել»,-ասաց Սահակյանը: