Անտարկտիդայում ցածր ջերմաստիճանի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել։ Չափումները կատարվել են ԱՄՆ ձյունային եւ սառցային տվյալների ազգային կենտրոնի կողմից,- գրում է The Sunday Times-ը։
ИТАР-ТАСС-ի տվյալներով նոր ռեկորդը -91.2 աստիճան է։ Այն գրանցվել է պարզ եղանակին՝ ծովի 3720մ մակերեսից բարձրության վրա։ Նախորդը ռեկորդկ եղել է -89.2 աստիճան։