Ավստրալիայում չի հաջողվում մարել մի քանի օր շարունակվող անտառային հրդեհները: Նոր Հարավային Ուելսում հայտարարվել է արտակարգ դրություն: Վերջին օրերին կրակը ոչնչացրել է ավելի քան 100 հազար հեկտար անտառ, ինչպես նաև մոտ 300 շենք: Երկրի հարավարևելյան հատվածում փակ են գլխավոր ճանապարհները:
Կրակը մոտենում է Ավստրալիայի ամենախոշոր քաղաքին՝ Սիդնեյին: Տեղի իշխանությունները պատրաստվում են բնակիչների զանգվածային տարհանման:
Ենթադրվում է, որ վերջին 40 տարիների ամենաուժեղ հրդեհի պատճառը զորվարժությունների ժամանակ իրականացված պայթյուններն են: