Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը ձերբակալել է երկու ակտիվիստի, ովքեր, մայրաքաղաք Էր-Ռիյադի փողոցներում, գրկախառնվել են պատահական անցորդների հետ ։ «Անվճար գրկախառնում» շարժման մասնակիցների ձեռքում եղել են անգլերենով գրված անվճար գրկախառնվելու առաջարկներով կարգախոսներ։
Կրոնական ոստիկանությունն իրավունք ունի ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր, ըստ ոստիկանության, խախտում են իսլամի կանոնները։ Երիտասարդներին ձերբակալել են «էկզոտիկ փորձի դիմելու համար» հիմնավորմամբ։ The Independent-ին տված հարցազրույցում Աբդ Ալ-Ռահման Ալ-Խայալն ասել է, որ թեպետ ոստիկանությունում իրենց ստիպել են խոստանալ, որ այդպիսի ակցիաներ այլևս չեն լինի, այդուհանդերձ Ալ-Խայալը գոհ է իր արարքից և պատրաստվում է շարունակել այդ ակցիաները։