Դերսանուհի Անջելինա Ջոլին լուրերի համաձայն` կարող է այլևս դերեր չվերցնի Կլեոպատրայի դերը կատարելուց հետո: Նա պատրաստվում է նկարահանվել Էրիկ Ռոտի հանրահայտ թագուհու մասին ֆիլմում: Այս նկարահանումներն, ըստ Ջոլիի, կարող են վերջինը դառնալ իր կարիերայում: Այնուհետև նա պատրաստվում է իր ժամանակի մեծ մասը տրամադրել ընտանիքին, բարեգործությանն ու հումանիտար գործունեությանը որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Հրաշալի կարիերա ունեի, և երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել պատմելու պատմություններ և աշխատել այնքան, որքան կարող էի: Սակայն ես կցականայի կենտրոնանալ գրական գործունեության և ռեժիսորի աշխատանքի վրա, և ամենակարևորը` ՄԱԿ-ում իմ գործունեության վրա», — ասել է նա: