Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել ամերիկյան ABC հեռուստաալիքին, որում արել է մի շարք ուշագրավ հայտարարություններ։ Հաղորդավարին զարմացրել է, որ Ջոլին չի բացառել, որ կզբաղվի քաղաքականությամբ։
«Այդուհանդերձ, վստահ չեմ, որ ինձ լուրջ կընդունեն և ես արդյունավետ կլինեմ», — հավելել է նա։ Նախկինում Ջոլին հերքում էր նման հնարավորությունը՝ նշելով, որ այդպիսով չի ցանկանում հանրայնացնել իր անձնական կյանքը։ Սակայն այստեղ նա ասել է, որ կարծես ամեն ինչ արդեն բոլորին հայտնի է իր անձնական կյանքի մասին, և չի բացառել քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը։
Ջոլիի խոսքերով՝ առայժմ որոշված է Բրեդ Փիթի հետ իրենց պսակադրության ժամկետը։ «Կարևորը, որ երեխաներն ուրախ լինեն այդ հարսանիքի ժամանակ», — նշել է դերասանուհին։