տուն Քաղաքական Միջազգային Անջատողականները զանգվածաբար կեղծում են ինքնաթիռի կործանման իրեղեն ապացույցները․ Ավստրալիայի վարչապետ

Անջատողականները զանգվածաբար կեղծում են ինքնաթիռի կործանման իրեղեն ապացույցները․ Ավստրալիայի վարչապետ

91
0

Tony-Abbott-satire

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում տեղի է ունենում իրեղեն ապացույցների զանգվածային կեղծում։ Այս մասին հաղորդում է Interfax-Ukraine-ը։

«Մենք արձանագրում ենք ապացույցների մեծ քանակությամբ կեղծումներ, և դրան պետք է վերջ դնել», — ասել է Էբոտը։ Նրա խոսքերով՝ կործանման վայրում պետք է ապահովվի անվտանգություն։ Միաժամանակ նա ողջունել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ինքնաթիռի կործանման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը։, ինչը թույլ կտա մասնագետներին առանց խոչընդոտների մոտենալ կործանման վայրին։