տուն Սպորտ Անչելոտտի. Իմ նպատակը երազանք իրականացնելն է

Անչելոտտի. Իմ նպատակը երազանք իրականացնելն է

80
0

1391542479_karlo-anchelottiՌեալի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին Ատլետիկոյի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի նախօրեին տված ասուլիսի ժամանակ նշել  է, որ կենտրոնացած է խաղի, այլ ոչ թե խոսակցությունների վրա: Մարզիչը համարում է, որայս մրցաշրջանն առանձնահատուկ է, քանի որ արքայական ակումբը կարող է նվաճել իր պատմության 10-րդ չեմպիոնների գավաթը:

«Եզրափակիչը եզրափակիչ է: Այլ եզրափակիչների  հետ համեմատ  տարբերությունը մեծ չէ, բայց  այն կա: Մենք  մրցաշրջանը սկսել ենք եզրափակիչ դուրս գալու և տասներորդ տիտղոսը նվաճելու համար: Ու ահա մենք եզրափակչում ենք: Նախախաղային ելույթներ կազմելու փոխարեն ես ամենից առաջ կենտրոնացած եմ մարտավարության և խաղի համար ֆուտբոլիստներին տրվելիք հանձնարարությունների վրա:

Բոլորը գիտեն ինչ կարևոր է Ռեալի համար Չեմպիոնների լիգան: Մադրիդում լինելու առաջին օրվանիցս ասել եմ` կանեմ ամեն հնարավորը, որ օգնեմ Ռեալին նվաճել այս մրցանակը: