տուն Սպորտ Անչելոտի. «Կլասիկոյում հաղթելու համար պետք է խիզախ լինենք ու անհատականություն ունենանք»

Անչելոտի. «Կլասիկոյում հաղթելու համար պետք է խիզախ լինենք ու անհատականություն ունենանք»

219
0

Carlo_Ancelotti_2012-01-02_(1)

Տարվա կարևորագույն խաղերից մեկից՝ Կլասիկոյից առաջ Կարլո Անչելոտին իր կարծիքը հայտնեց. «Հաղթանակի բանալին խիզախության ու անհատականության մեջ է, ու պետք է ֆուտբոլ խաղանք, ոչ թե պաշտպանվենք ու սպասենք: Մեզ բնավորություն ու անհատականություն է պետք: Պետք է գնանք Բարսելոն ու փորձենք ֆուտբոլ խաղալ: Պաշտպանվելը նրանց հետ խաղում մահացու կարող է լինել: Պետք է ճիշտ վարվենք գնդակի հետ, լավ կոմբինացիաներ կազմակերպենք, ու եթե հակագրոհելու տարածություն ունենանք, ինչու՞ ոչ»:

«Այսպիսի խաղերի պատրաստվելը դժվար չէ, քանի որ մոտիվացիան ու կոնցենտրացիան շատ բարձր է: Խաղացողները վստահ են, քանի որ վերջին անգամ «Նոու Կամպում» լավ արդյունք են գրանցել ու անհամբեր սպասում են առաջիկա խաղին: Վերջին շաբաթում մենք լավ արդյունքներ ենք գրանցել ու շատ առումներով բարելավել ենք մեր խաղը և կարող ենք լավ խաղալ նաև վաղը: Մենք մտածում ենք միայն դաշտ դուրս գալու ու մեր որակները ցույց տալու մասին: Չգիտեմ՝ ով է ֆավորիտը: Մարդիկ կարծում են՝ «Բարսելոնան», բայց դա մեզ գուցե ավելի է օգնում»:

Բեյլի մասին. «Դեռ չգիտեմ՝ կխաղա՞ նա, թե՞ ոչ: Ես դեռ պետք է տեսնեմ, թե ինչպես կմարզվեն խաղացողներն այսօր, որից հետո նոր կկայացնեմ այդ որոշումը: Եթե մարզումը կայանար մամլո ասուլիսից առաջ, գուցե իմանայիք, թե ով կխաղար: Նա օգտագործեց հավաքականների խաղերի հետ կապված առաջացած դադարը ու մարզավիճակ ձեռք բերեց և պատրաստ է լինել մեկնարկային կազմում, ու եթե նա դուրս գա խաղադաշտ, իր լավագույն որակները ցույց կտա»:

Կենտրոնական հարձակվողի մասին. «Մորատան ավելի շահեկան վիճակում է, քանի որ Բենզեման չորեքշաբթի խաղ անցկացրեց, իսկ նա՝ ոչ, այնպես որ նա ավելի լավ վիճակում է, բայց դա ոչինչ չի նշանակում: Վաղը լավ խաղալու համար պետք է բարձր որակներ ցույց տալ ոչ միայն ֆիզիկապես, այլևս հոգեբանորեն ու փորձի առումով»:….

Իր առաջին Կլասիկոյի մասին. «Ես շատ խաղերի եմ հետևել, ու ամենից շատ ինձ գրավել են վերջին տարիների Կլասիկոները: Վերջին շրջանում «Ռեալը» շատ էր բարելավվել: Մոուրինյոյի հետ թիմը վատ սկսեց, բայց աստիճանաբար լավ արդյունքների հասան «Բարսայի» դեմ: Բոլոր խաղացողները գիտեն, թե ինչ է պետք անել վաղը»:

Խաղի արդյունքի մասին.«Սա կարևոր խաղ է, բայց արդյունքը վճռորոշ չի լինի առաջնությունում, քանի որ դեռ շատ խաղեր կան անցկացնելու»:

Տարբերությունների մասին, որ կան ներկայիս «Բարսայում» այն թիմի համեմատ, որ մեկ տարի առաջ խաղաց ՊՍԺ-ի դեմ.«Թիմի փիլիսոփայությունը նույնն է: Նախորդ տարվա համեմատ թիմում հիմա կա Նեյմարը, ինչպես նաև Մեսսին, ով այն խաղերից մեկում չխաղաց: Կարծում եմ, նրանք ավելի ուժեղ են հիմա, քան նախորդ տարի»:….

Ամբողջությամբ` realmadrid.am-ում

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here