տուն Սպորտ Անչելոտին խոստացել է, որ Յուվենտուսի և Բարսելոնայի դեմ մադրիդցիներն այլ խաղ են...

Անչելոտին խոստացել է, որ Յուվենտուսի և Բարսելոնայի դեմ մադրիդցիներն այլ խաղ են ցուցադրելու

125
0

url1

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Մալագայի» (հոկտեմբերի 19), «Յուվենտուսի» (հոկտեմբերի 23) և «Բարսելոնայի» (հոկտեմբերի 26) հետ մեկը մյուսին հաջորդող խաղերում իր թիմն ավելի լավ խաղ կցուցադրի։ Նրա խոսքերով՝ նա խոստանում է լավ արդյունք և ամեն ինչ անում է, որպեսզի կարգավորի թիմի խաղը և ապահովել, որպեսզի մադրիդցիներն ավելի շատ տիրեն գնդակին։«Որպես մարզիչ կարող եմ հայտարարել, որ հաջորդ երեք խաղերում մեր թիմն ավելի լավ խաղ կցուցադրի։ Ավելի վատ խաղալ, քան «Էլչեի» և «Լևանտեի» հետ խաղերում, պարզապես անհնար է։ Ես փորձում եմ փոխել թիմի խաղը, ցանկանում եմ, որպեսզի թիմն շատ տիրի գնդակին։ Սակայն դա ժամանակ է պահանջում։ Մենք վատ խաղեր ենք ունեցել, իսկ իրավիճակը բարդանում էր նրանով, որ մեր մրցակիցներն առաջնությունում՝ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» հաղթում էին»,- ասել է Անչելոտին։ Այս մասին հաղորդում է AS-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here