«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծում՝ այնտեղ ավելացնելով այսպիսի դրույթ. «Եթե արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հանգեցնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների և խստացումների, ինչի հետևանքով մարդիկ զրկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց և եկամուտներից` օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Ուրիխանյանը ևս ունի վարկեր, և այս օրենքի փոփոխության նախագիծը ուղղված է հենց իր անձնական շահերի սպասարկմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: