տուն Տնտեսական Անձնագրում վավերականության ժամկետի նշում կարվի նաև սահմանային անցակետերում

Անձնագրում վավերականության ժամկետի նշում կարվի նաև սահմանային անցակետերում

188
0

Karavarutyun

Ներկայումս օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու գործառույթը բացառապես կազմակերպվում է անձնագրային ծառայությունների կողմից: Բայց երբեմն լինում են դեպքեր, երբ անձը մոռացության մատնելով անձնագրում օտարերկրյա պետության վավերականության ժամկետի նշման բացակայությունը, լրացուցիչ ծախսեր է կրում` սահմանային անցման կետից վերադառնալով ըստ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն` համապատասխան գործողություն կատարելու համար: Բացի այդ, ոչ աշխատանքային օրվա համընկնման պատճառով հնարավոր չի լինում քաղաքացուն մատուցել ծառայությունը: Արդյունքում, շատ հաճախ քաղաքացին կրում է և ժամանակի, և զգալի նյութական կորուստ:

Այդ պատճառով կառավարության այսօրվա նիստում մի որոշում հաստատվեց, ըստ որի նախատեսվում է նշված գործառույթը կազմակերպել նաև սահմանային անցման կետերում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here