տուն Հասարակություն Իրավական Անհրաժեշտ է փոխադարձ հարգանք. նախարարը՝ Բուքիքիոյի հայտարարության մասին

Անհրաժեշտ է փոխադարձ հարգանք. նախարարը՝ Բուքիքիոյի հայտարարության մասին

289
0

Օրերս Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Կառույցի ղեկավարը նշել էր, որ իրադարձությունների արագ հաջորդականությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

Մեկնաբանելով Բուքիքիոյի հայտարարությունը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ողջունում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը՝ այն ընդունելով ի գիտություն։

«Ինչ վերաբերում է՝ ճնշումներ կան, թե ոչ, մենք կարող ենք ունենալ մտահոգություն ճնշումների հետ կապված, եթե կլինի նման մտահոգություն կամ կասկած, մենք պատրաստ ենք փարատել այդ կասկածները»,- վստահեցրել է Ռուստամ Բադասյանը:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here