«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ինչ-որ իմաստով լավ է համարում Հովիկ Աբրահամյանի նշանակումը:
«Որոշակի առումով լավ է, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց, որովետև ես մի փոքր մտավախություն ունեի, որ ամբողջովին, հնարավոր է, ռուսական դաշտից լիներ վարչապետը: Հովիկ Աբրահամյանի նշանակումով շրջանը փակվեց, համակարգը իրեն ամբողջացրեց: Ինձ համար միանշանակ է, որ որևէ դրական փոփոխության ակնկալիք այլևս որևէ մեկը չպետք է ունենա: Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում մենք ունենք «բարեփոխիչ» վարչապետ, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում մենք այդ փորձը ևս պետք է մոռանանք»,- կարծում է նա:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը, Մարտիրոսյանը պատասխանեց:
«Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը: Կան մի քանի պատճառներ: Նախ՝ համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչն է: Ո՞վ, եթե ոչ ինքը, կարող է համակարգը նորից ամրապնդել: պարզ է, որ նորից համակարգը ամրապնդելու կարիք կա: Հաջորդ հանգամանքն այն է, որ ինքը մի անձնավորություն է, որը պետք է իրականացնի ամենակարևոր գործառույթը՝ժամանակ շահի, իսկ այդ ժամանակը շահելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԲՀԿ-ի առաջնորդի ձեռքերը և ոտքերը կապի: Բարեկամական հանգամանքը հաշվի առնելով՝ «Բարգավաճ Հայաստան»-ին բերեն որոշակի իշխանական գործընթացների տրամաբանության մեջ»: