տուն Հասարակություն Անհոգ, երջանիկ, պաշտպանված ու ջերմ ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքով (տեսանյութ)

Անհոգ, երջանիկ, պաշտպանված ու ջերմ ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքով (տեսանյութ)

292
0

Հայաստանում  բնակվում   է  շուրջ ութ հազար հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք  ամեն օր հանդիպում  են  բազմաթիվ խնդիրների։ Այս խնդիրների շարքում, ցավոք, դեռևս գլխավոր տեղ է զբաղեցնում նաև հասարակության ոչ պատշաճ՝ խտրական ու կարծրատիպեր ստեղծող վերաբերմունքը, որի պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը զրկված են անհոգ ու լիարժեք մանկություն վայելելու հնարավորությունից, իսկ նրանց մի մասն էլ շարունակում է գտնվել փակ հաստատություններում հայտնվելու վտանգի առջև։

Հաշվի առնելով  վերը նշվածը՝  երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ, «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական  կազմակերպությունը նախաձեռնել և իր համախոհների հետ պատրաստել է սոցիալական հոլովակ, որը նպատակ ունի մեկ անգամ ևս  բարձրաձայնելու, որ հաշմանդամություն ունեցող  և չունեցող երեխաներն ունեն միևնույն՝ անհոգ, երջանիկ, պաշտպանված ու ջերմ ընտանեկան միջավայրում  ապրելու  իրավունքը։

Սոցիալական հոլովակը տեղադրված է «Էխո» կազմակերպության  Youtube-յան պաշտոնական էջում՝ հետևյալ հղումով՝  https://youtu.be/Y190xtQX-pM