Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ խնդրում և միջնորդում ենք դատարանին՝ անհապաղ ազատ արձակեք Ռոբերտ Քոչարյանին և նրա նկատմամբ չընտրել որևէ խափանման միջոց:
Այս մասին քիչ առաջ դատարանում հայտարարեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:
Օրբելյանի հայտարարությունից հետո ամբաստանյալ Քոչարյանի կողմնակիցները հանդես եկան ծափերով, ինչն էլ դուր չեկավ դատարանի մյուս մասում նստած՝ Քոչարյանին բանտում տեսնելու ցանկություն ունեցող քաղաքացիներին:
Այս պահին ելույթ է ունենում Արամ Վարդևանյանը, ով ՍԴ-ում ներկայացնում էր Քոչարյանին:
Վարդևանյանը հայտարարեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի: