Այսօր պաշտպանական ավտոմատ համակարգի կողմից կանգնեցվել է Կուրսի ատոմակայանի №4 էներգաբլոկը: Այս մասին հաղորդում է Կուրսկի ԱԷԿ-ի տեղեկատվության կառավարման և հասարակակության հետ կապերի վարչությունը:
«Կանգառը տեղի է ունեցել 16:49-ը: Ավտոմատ համակարգի գործարկման պատճառները պարզվում են», — ասվում է հաղորդագրության մեջ:
Էներգաբլոկը սահմանված կարգով կվերագործարկվի կանգառի պատճառների վերհանումից հետո:
Կուրսկի ԱԷԿ-ի շրջանում ռադիացիոն ֆոնը գտնվում է նորմայի սահմաններում և չի գերազանցում սահմանված բնական ցուցանիշները: