Անհայտ անձիք Սլավյանսկ քաղաքի մոտ խոցել են Ուկրաինայի զինված ուժերի Մի-24 ռազմական ուղղաթիռը։ Բարեբախտաբար, զոհեր չկան։
«Մայիսի 5-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ Սլավյանսկի մոտ կործանվել է Ուկրաինայի ԶՈւ Մի-24 ռազմական ուղղաթիռը», — կարդում ենք Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքում։
Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է գետը։ Օդաչուները ողջ են մնացել։ Օպերատիվ խումբը նրանց տեղափոխել է ճամբար։