Կալիֆոռնիայում փնտրում են այն չարագործին, ով ընդհանուր՝ 400 հազար դոլար արժողությամբ 63.5 տոննա հունական ընկույզ է գողացել։ Այս մասին գրում է Associated Press գործակալությունը։
Գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Էսկալոն քաղաքի պահեստից։ Անցած ամիս կրկին տեղի էր ունեցել նման միջադեպ, երբ կայանած բեռնատարից գողացվել է 4.5 տոննա ընկույզ։ Ոստիկանությունում կարծում են, որ հանցագործները հատկապես ընկույզն են ընտրում՝ ղեկավարվելով շուկայում այդ ապրանքի բարձր գներով ։
Կալիֆոռնիայում հունական ընկույզի արտադրությունը դրված է լուրջ հիմքերի վրա։ Իսկ աշխարհում առաջատարը Չինաստանն է։