Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցրել է վարչապետ Էրդողանի հրաժարականը պահանջող հարյուրավոր ցուցարարներին։ Ինչպես հաղորդել է սիրիական «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, իրավապահները օգտագործել են ջրցաններ և պլաստիկե փամփուշտներ։
Բողոքի ակցիաները ընթանում են Թուրքիայի իշխանական վերին էշելոններում աճող սկանդալի ֆոնին։ Մեծածավալ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալվել են 50 կասկածյալներ։ Դրանց թվում են նախորդ կառավարության 3 նախարարների որդիներ։ Գլխավոր դատախազությունը մտադիր է գործ հարուցել նաև հենց նախարարների դեմ։
Վարչապետ Էրդողանը այս իրադարձությունները քաղաքականապես մոտիվացված են։