տուն Աշխարհ Անծանոթ տղամարդը հետապնդել է երեխային մինչեւ տուն (տեսանյութ)

Անծանոթ տղամարդը հետապնդել է երեխային մինչեւ տուն (տեսանյութ)

811
0

Օրեր առաջ մերձմոսկովյան Ստուպինո քաղաքում դպրոցահասակ մի աղջիկ դասերից հետո տուն էր վերադառնում, երբ ճանապարհին նրան սկսել է հետապնդել մի անծանոթ տղամարդ:

Կասկածելի տղամարդը երեխային հետամուտ է եղել մինչեւ տան շքամուտքը, ապա բարձրացել է դեպի բնակարան: Բարեբախտաբար, երեխան, նկատելով անծանոթին, արագ կողմնորոշվել է և դուրս է եկել շենքից: Նա մոտեցել է պատահական անցորդի ու խնդրել, որ վերջինս իրեն ուղեկցի մինչեւ բնակարանի դուռը: Կասկածելի տղամարդը հեռացել է:

Տեսանյութը համացանցում հրապարակել են երեխայի ծնողները, որպեսզի զգուշացնեն բոլոր երեխաների ծնողներին եւ ցույց տան, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում: