Արգենտինացի ֆուտբոլիստ Անխել դի Մարիայի հայրը՝ Միգել դի Մարիան, պատմել է, թե ինչու է որդին եհռացել «Ռեալից»՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»։
««Ռեալում» Անխելի աշխատանքը երբեք ըստ արժանվույն չէր գնահատվում։ Տպավորություն էր, որ թիմում նրան չէին նկատում։ Այնտեղ երբեք սիրով չէին վերաբերվում Անխելին։ Բացի այդ, նրա տեղի համար անընդհատ նոր ֆուտբոլիստներ էին գնում, օրինակ՝ Գարեթ Բեյլին։
Անխելը երբեք աշխատավարձ չի մուրացել, սակայն նրան նույնիսկ չէին տալիս այն, ինչ խոստանում էին։ Երբ նա տեղափոխվում էր «Ռեալ», նրան մի բան էին խոստանում, հետո տալիս դրա կեսը։
Հիմա որդիս երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ ակումբը նրան լավ է վերաբերվում։ Նրան նաև առաջարկել են ավելի բարձր աշխատավարձ, քան պատրաստ էին տալ «Ռեալում»։ Մադրիդցիները կորցրին առանցքային ֆուտբոլիստի, ով ցանկացած պահի կարող էի փոխել խաղի ընթացքը», — ասել է Անխելի հայրը։ Այս մասին հաղորդում է AS-ը։