Երգչուհի Անի Քրիստին մայիսի 15-ին Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում առաջին անգամ մենահամերգ կունենա. այս մասին երգչուհին ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում։
Երգչուհին նշեց, որ համերգի ընթացքում հնչելու են ինչպես հին, սիրված երգեր, որոնք ծանոթ են հանդիսատեսին, այնպես էլ՝ նոր, որոնք կհնչեն առաջին անգամ։
Ի դեպ, համերգի հասույթի որոշ մասը փոխանցվելու է Քեսաբից տեղահանված հայ ընտանիքներին։ «Որոշեցի մի փոքր մասնակցություն ունենալ՝ օգնելով մեր հայրենակիցներին»,-պարզաբանեց Անի Քրիստին։
Աղբյուրը` NEWS.am STYLE: