Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում Անի և Կարս քաղաքներ կատարած իր այցելությունից լուսանկարներ է հրապարակել:
«Այցելեցինք Կարս, Անի քաղաքը։
Անի, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է…
Գետը, որ կը հոսի քաղաքի մօտէն, վերածեր են Թուրքիա-Հայաստան սահմանի։
Սահմանը 26 տարիէ ի վեր փակ է…
Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդուած կամուրջը, տօն պիտի ըլլայ Անի քաղաքին համար»,- գրել է Կարո Փայլանը։